SUPERRA-ն համագործակցում է Converse Bank-ի հետ
Ֆիդո Ինվեսթ ՓԲԸ-ն և Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ստորագեցին համագործակցության մասին հուշագիր։ 11 Նոյեմբերի 2024
Ֆիդո Ինվեսթ ՓԲԸ-ն գործարկել է SUPERRA բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս իր օգտատերերին խելամտորեն կառավարել խնայողությունները:
SUPERRA-ն ներդրումների և խնայողությունների կառավարման հավելված է բազմաթիվ առավելություններով, որոնք այն առանձնացնում են՝ դարձնելով ձեր ամենախելացի ընտրությունը:
Հավելվածին կարելի է ծանոթանալ երեք տարբեր եղանակով՝ որպես հյուր, գրանցվելուց հետո և հաշվի բացումից հետո։
Օգտատիրոջ համար հարմար ինտերֆեյսը հեշտացնում է հավելվածում կողմնորոշման գործընթացը և ըմբռնումը այնպես, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մուտք գործել խնայողությունների աշխարհ, կարող է հասկանալ այն առանց ոլորտում հատուկ փորձի:
SUPERRA-ն առաջարկում է Հայաստանում առկա պետական և կորպորատիվ բոլոր արժեթղթերը մատչելի դրույքաչափով: Ավելին, հավելվածն ունի պարտատոմսի հաշվիչ, որի միջոցով օգտատերերը կարող են հաշվել պարտատոմսի գինը և եկամտաբերությունը:
Տարբեր հարթակներում օգտատերերը հնարավորություն կունենան գտնել տեսանյութեր և ուղեցույցներ, որոնք կօգնեն հավելվածը ուսումնասիրելիս: