Նոր հնարավորություններ SUPERRA-ի հետ
SUPERRA բջջային հավելվածի նոր տարբերակը իր թարմացումներով արդեն հասանելի է։ 05 Նոյեմբերի 2024
Ֆիդո Ինվեսթ ՓԲԸ-ն և Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն դեռևս մեկ տարի առաջ ստորագվրած համագործակցության մասին հուշագրի շրջանակում մեկնարկել են SUPERRA խնայողությունների կառավարման հավելվածի գործունեությունը։
Հավելվածը պարզ է, արագ և հասանելի բոլորին։
SUPERRA խնայողությունների կառավարման և ներդրումների համար նախատեսված հավելվածը մշակվել է Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության կողմից, որը թույլ է տալիս օգտատերերին ստանալ հասանելիություն ՀՀ արժեթղթերի շուկային և ձեռք բերել պետական և կորպորատիվ արժեթղթեր ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
Հավելվածում գործողությունները ամբողջովին թվայնացված են՝ հաշվի բացումից մինչ գործարքի կնքում, իսկ SUPERRA-ի միջոցով կատարված ներդրումները՝ բարձր իրացվելի։
Բարձր իրացվելիության ապահովման նպատակով մենք հնարավորություն ենք տալիս օգտատերերին SUPERRA-ի միջոցով ձեռք բերված պարտատոմսերը իրացնել՝ հետ վաճառել, ցանկացած պահի։
Նպատակ ունենալով դեմոկրատացնել ֆինանսները և ներդրումները դարձնել պարզ և հասանելի բոլորին՝ անկախ ոլորտում ունեցած փորձից և ներդրումային հմտություններից, SUPERRA-ի ինտերֆեյսը պարզ է և հասկանալի բոլորին։
SUPERRA-ն շուտով հասանելի կլինի նաև Converse Mobile հավելվածում։
SUPERRA - ՊԱՐԶ, ԱՐԱԳ, ՀԱՍԱՆԵԼԻ