SUPERRA-ն համագործակցում է Converse Bank-ի հետ
Ֆիդո Ինվեսթ ՓԲԸ-ն և Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ստորագեցին համագործակցության մասին հուշագիր։ 11 Նոյեմբերի 2024
Ֆիդո Ինվեսթ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023 թվականի հունիսի 27-ին ստացել է լիցենզիա որպես ներդրումային ընկերություն: Բանկի կողմից տրված լիցենզիայի համաձայն ՝ Ֆիդո Ինվեսթ-ն իր հաճախորդներին մատուցում է բրոքերային ծառայություններ, որոնք համապատասխանում են նորարարական զարգացումներին:
Այսպիսով Ֆիդո Ինվեսթը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվային, իրավական և ֆինանսական չափանիշներին և իրավունք ունի զբաղվել ֆինանսական ծառայությունների մատուցմամբ:
Ընկերությունը ձգտում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել ֆինանսական խնդիրների պատշաճ լուծումներ: Ֆիդո Ինվեսթ ՓԲԸ-ի նպատակն է ներդրումային գործընթացը դարձնել առավել պարզ, անվտանգ և հասանելի բոլորի համար:
Ֆիդո Ինվեսթ ՓԲԸ-ն լավագույններից է ներդրումային ծառայությունների մատուցման ոլորտում, քանի որ այն ներկայացնում է տեղեկատվությունը բոլորին հասանելի կերպով անկախ փորձառությունից: